Մեր մասին

Մեր գործունեությունն ուղղված է բիզնես խորհրդատվության, հաշվապահական հաշվառման, հարկային հաշվառման, կադրային հաշվառման և ֆինանսական կառավարման ծառայությունների մատուցմանը։

Մենք մասնագիտացած ենք տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և հարակից ոլորտների, առողջապահության ոլորտի կազմակերպությունների, մասնավորապես՝ ատամնաբուժական կենտրոնների, ինչպես նաև շինարարության, առևտրի, ծառայությունների և այլ ոլորտներում գործող կազմակերպությունների սպասարկման մեջ։ Մենք համոզված ենք, որ հաշվապահությունը միայն հաշվետվությունների պատրաստում չէ․ այն բիզնեսի կառավարման կարևոր գործիք է, որը ճիշտ կիրառման դեպքում նպաստում է կայուն աճին և արդյունավետ որոշումների կայացմանը։

Մեր թիմը բաղկացած է փորձառու հաշվապահներից, հարկային խորհրդատուներից և ֆինանսական մասնագետներից, որոնք քաջատեղյակ են տարբեր ոլորտների գործունեության առանձնահատկություններին։ Յուրաքանչյուր հաճախորդի համար մենք առաջարկում ենք անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի չափը, ոլորտը և զարգացման փուլը։

Մեր նպատակն է ապահովել ոչ միայն հաշվապահական և հարկային պարտավորությունների պատշաճ կատարումը, այլև աջակցել բիզնեսի արդյունավետ կառավարմանը՝ տրամադրելով գործնական և արժեք ստեղծող խորհրդատվություն։

Մեր Արժեքները

1

Ազնվություն

Գործում ենք թափանցիկ և պատասխանատու՝ պահպանելով մասնագիտական էթիկայի բարձր չափանիշներ։

2

Մասնագիտացում

Շարունակաբար զարգացնում ենք մեր գիտելիքներն ու հմտությունները՝ ոլորտի փոփոխություններին համընթաց։

3

Հաճախորդակենտրոնություն

Ձգտում ենք հասկանալ յուրաքանչյուր հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունները և առաջարկել արդյունավետ լուծումներ։

4

Հուսալիություն

Ապահովում ենք պարտավորությունների ժամանակին կատարում և կայուն մասնագիտական աջակցություն։

Ցանկանու՞մ եք համագործակցել մեզ հետ

Կապ հաստատել