ԾառայություններԾառայություններ
Բիզնես Խորհրդատվություն
Ռազմավարական խորհրդատվություն Ձեր բիզնեսի ճիշտ մեկնարկի եւ աճի համար։
Բիզնեսի հաջող գործունեության հիմքը ճիշտ մեկնարկն է։ Կազմակերպաիրավական ձևի կամ հարկային համակարգի սխալ ընտրությունը կարող է հետագայում հանգեցնել ավելորդ ծախսերի, հարկային ռիսկերի եւ կառավարման դժվարությունների։
Գործունեության սկզբնական փուլում կարևոր է գնահատել բիզնեսի առանձնահատկությունները, հասկանալ հնարավոր ռիսկերը եւ ձևավորել այնպիսի աշխատանքային գործընթացներ, որոնք կխնայեն ժամանակ եւ ռեսուրսներ։
Ինչ ենք անում
- •Կազմակերպաիրավական ձևի ընտրության խորհրդատվություն
- •Հարկային համակարգի ընտրության խորհրդատվություն
- •Բիզնես գործընթացների նախնական վերլուծություն
- •Հնարավոր հարկային եւ գործառնական ռիսկերի գնահատում
- •Փաստաթղթաշրջանառության կազմակերպման առաջարկություններ
- •Հաշվապահական եւ կառավարչական հաշվառման համակարգի նախնական կառուցում
Ինչ եք ստանում
- ✓Բիզնեսի գործունեության համար ճիշտ հիմքեր
- ✓Օպտիմալ հարկային համակարգ
- ✓Ավելի վերահսկելի գործընթացներ
- ✓Նվազեցված հարկային եւ կազմակերպչական ռիսկեր
- ✓Մասնագիտական աջակցություն գործունեության մեկնարկից