ԾառայություններԾառայություններ
Հաշվապահական Ծառայություններ
Ամբողջական հաշվապահական փաթեթ՝ հավաստագրված ծրագրի միջոցով։
Հաշվապահական հաշվառումը յուրաքանչյուր կազմակերպության ֆինանսական կառավարման հիմքն է։ Այն ապահովում է ֆինանսական գործարքների ամբողջական և ճշգրիտ գրանցումը, հարկային պարտավորությունների ճիշտ հաշվարկը և օրենսդրական պահանջների կատարումը։
Մասնագիտացված հաշվապահական սպասարկումը թույլ է տալիս կենտրոնանալ բիզնեսի զարգացման վրա՝ վստահ լինելով, որ հաշվապահական և հարկային գործընթացները գտնվում են վերահսկողության ներքո։
Ինչ ենք անում
- •Հաշվապահական քաղաքականության մշակում
- •Հաշվապահական հաշվառման կազմակերպում և վարում արդիական հաշվապահական ծրագրերի միջոցով
- •Առաջնային փաստաթղթերի ձևակերպում և հաշվառում
- •Հաշվապահական բազայի ստեղծում, վերականգնում և սպասարկում
- •Հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
- •Ֆինանսական հաշվետվությունների կազմում
- •Հարկային հարցերի ընթացիկ խորհրդատվություն
- •Հարկային ստուգումների նախապատրաստում և ուղեկցում
Ինչ եք ստանում
- ✓Ժամանակին ներկայացված հաշվետվություններ
- ✓Ճշգրիտ հաշվապահական տվյալներ
- ✓Նվազագույն հարկային ռիսկեր
- ✓Ֆինանսական տեղեկատվության հասանելիություն
- ✓Օրենսդրական պահանջներին համապատասխան հաշվառում
- ✓Հուսալի մասնագիտական աջակցություն